Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վեհափառ. Ստեփանակերտի իրադարձությունները կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը

Վեհափառ. Ստեփանակերտի իրադարձությունները կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը
04.06.2018 | 23:26

Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձով է հանդես եկել։
«Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը:
Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրսիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ եղբայրսիրության մեջ եղեք գթասիրտ, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցեք:


Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը և Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն», - ասված է ուղերձում

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ